ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խրախ­ճանք ժան­տախ­տի պա­հին

Խրախ­ճանք ժան­տախ­տի պա­հին
06.11.2020 | 10:18

Ա­սում են` ռուսն այ­սօր մեզ չի օգ­նում որ­պես դաշ­նակ­ցի, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը սո­րո­սա­կան­նե­րի ձեռ­քում է: Որ­պես­զի ար­դա­րաց­նեն ի­րենց չօգ­նե­լը սո­վե­տա­կան շար­քա­յին Ի­վա­նի մոտ, որն ա­ռանց այդ էլ շատ բա­նե­րում ճիշտ չի կողմ­նո­րոշ­վում, սկ­սում են գոր­ծո­ղու­թյան մեջ դնել այն տե­սա­հո­լո­վակ­նե­րը, որ­տեղ դեռ իշ­խա­նու­թյան չե­կած ան­բա­րո վաս­տակ­նե­րը ինչ կար­գի հայ­հո­յանք­ներ և լկ­տի խոս­քեր ա­սես, որ չեն ա­սում ռուս­նե­րի, ան­գամ երկ­րի Տի­րա­կա­լի հաս­ցեին:


Ես լավ եմ հաս­կա­նում քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, լավ եմ հաս­կա­նում նաև Տի­րա­կա­լի հո­գե­բա­նու­թյու­նը, ո­րին ա­մենևին էլ չի կա­րե­լի բնու­թագ­րել ան­բա­րո սո­րո­սա­կան­նե­րի սուտ ե­լույթ­նե­րով և ոչ էլ երկ­րի քա­ղա­քա­կա­նա­պես խակ կա­ռա­վա­րո­ղի ինչ-որ ժա­մա­նակ ու­նե­ցած դիր­քո­րո­շու­մով: Հաս­կա­նա­լի է, որ Տի­րա­կա­լը չէր կա­րող նե­րել մե­կին, ո­րը նրա ո­խե­րիմ թշ­նա­մուն հրա­վի­րում է հայ­կա­կան հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ե­լույթ ու­նե­նա­լու: Հաս­կա­նա­լի է նաև Տի­րա­կա­լի զայ­րույ­թը, երբ նրա անձ­նա­կան խնդ­րան­քը՝ չկա­լա­նա­վո­րել Քո­չա­րյա­նին, ցու­ցադ­րա­բար մերժ­վեց: Չգի­տեմ ու­րիշ­ներն ինչ­պես, բայց ես ան­ձամբ կար­ծում եմ, որ մեր­ժու­մը իսկ և իսկ նման էր ոչ որ­պես պե­տա­կան այ­րի հիմ­նա­վոր և պատ­ճա­ռա­բան­ված խոս­քի, այլ իսկ և իսկ փո­ղո­ցա­յին գյա­դա­յա­կան կամ­քի դրսևոր­ման: Այդ բո­լորն ըն­դու­նում և միա­նում եմ ռու­սա­կան կող­մին: Ես էլ եմ դա­տա­պար­տում և կա­րող եմ հաս­տատ ա­սել, որ իմ խոս­քին կմիա­նան հա­զա­րա­վոր, ե­թե ոչ մի­լիո­նա­վոր մար­դիկ:


Ես՝ որ­պես հայ մարդ, հա­մոզ­ված եմ, որ ռու­սա­կան հե­տա­խու­զու­թյու­նը գի­տեր թուրք-ադր­բե­ջա­նա­կան «հան­կար­ծա­կի» հար­ձակ­ման մա­սին և Տի­րա­կա­լին զե­կուց­վել էր: Հիմ­նա­վո­րեմ: Այդ ինչ­պես 2016 թվա­կա­նին Տի­րա­կալն ան­ձամբ ա­սաց Էր­դո­ղա­նին` փա­խիր, քեզ սատ­կաց­նե­լու են: Եվ հան­կարծ չգի­տեր սեպ­տեմ­բե­րի 27-ի հար­ձակ­ման մա­սին:
Ցան­կա­ցած ան­հա­տի, այդ թվում նաև տի­րա­կալ­նե­րին խորթ չէ անձ­նա­կան վրե­ժը տես­նել ի­րա­կա­նու­թյուն դար­ձած: Այս­տեղ մեծ Տի­րա­կա­լին կու­զե­նա­յի պա­տաս­խա­նել պար­սիկ մեծ բա­նաս­տեղ­ծի հայտ­նի քա­ռյա­կի խոս­քե­րով` ուղղ­ված Աստ­ծուն, ըստ Ավ. Ի­սա­հա­կյա­նի.
-Թե վատ ա­նեմ, թե վատ խո­սեմ,
Դու էլ ինձ վատ պա­տիժ տաս,
ՈՒ­րեմն ինչն է իմ ու Քո մեջ
Տար­բե­րու­թյու­նը, Աստ­ված իմ:


Ա­սել է` մի՞­թե վա­յել է մեծ Տի­րա­կա­լին իջ­նել իր բար­ձուն­քից և հա­վա­սար­վել մի քա­ղա­քա­կան խեղ­կա­տա­կի հետ: Բայց պատ­մու­թյան ի­մա­ցու­թյու­նը և այն վեր­լու­ծե­լու կա­րո­ղու­թյունն ինձ հու­շում է այլ բան: Սո­րո­սա­կան­ներն ու նրանց պա­րագ­լու­խը լավ ա­ռիթ են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նին ռազ­մա­կան օգ­նու­թյուն չցու­ցա­բե­րե­լու հա­մար:
Եր­կու դա­րից ա­վե­լի հա­յերն ա­պա­ցու­ցել են ռուս­նե­րին ի­րենց հա­վա­տար­մու­թյու­նը` սկ­սած ցա­րե­րից մինչև հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մը: Բայց հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ նաև, որ տե­սել են ռուս կա­ռա­վա­րող­նե­րի վե­րա­բեր­մուն­քը: Ե­թե այ­սօր սո­րո­սա­կան վիժ­վածք­նե­րը Հա­յաս­տա­նում ինչ-որ ա­ռու­մով հա­ջո­ղու­թյան են հա­սել, ա­պա դա ա­մենևին էլ ռուս քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի պրո­հայ­կա­կա­նու­թյան վրա խա­ղա­լու ար­դյուն­քը չի ե­ղել: Ռուս­նե­րի մոտ միշտ էլ դո­մի­նանտ է ե­ղել այն մտայ­նու­թյու­նը, թե` միևնույն է, հա­յե­րը այ­լընտ­րանք չու­նեն:


Հա­րյուր տա­րի ա­ռաջ կոր­ծան­վող Թուր­քիա­յին փր­կօ­ղակ նե­տեց Խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը, կար­ծե­լով, թե Ա­թա­թուր­քը իս­կա­կան հե­ղա­փո­խա­կան է և արևել­քի մու­սուլ­ման­նե­րին դե­պի հե­ղա­փո­խու­թյուն կբե­րի: Հա­վատքն առ Ա­թա­թուրք ծանր նս­տեց հայ ժո­ղովր­դի վրա և այդ լե­նի­նյան հի­մար քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք է այ­սօր­վա հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մը:
Լե­նի­նից հե­տո մեկ ան­գամ չէ, որ խոր­հր­դա­յին կա­ռա­վա­րող­նե­րը գի­տու­թյամբ թե ան­գի­տու­թյամբ նույն գետն են մտ­նում` վա­րում են նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
Միայն Ստա­լինն է ա­սել, որ թուր­քե­րը մեզ խա­բել են և պետք է վե­րա­դարձ­նեն այդ տա­րածք­նե­րը: Բո­լոր ռուս կա­ռա­վա­րող­ներն էլ հա­մոզ­ված են ե­ղել, որ ե­թե նպաս­տեն Թուր­քիա­յի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը և նրան տն­տե­սա­պես կա­պեն Ռու­սաս­տա­նի հետ, ա­պա վեր­ջինս այ­լընտ­րանք չի ու­նե­նա բա­ցի Ռու­սաս­տա­նից: Բո­լո­րին է հայտ­նի, թե ին­չը փր­կեց Թուր­քիա­յին ԽՍՀՄ-ի վրա չհար­ձակ­վե­լուց: Եվ թուր­քին է հայտ­նի, թե ին­չը փր­կեց Թուր­քիա­յին ԽՍՀՄ-ի հար­ձա­կու­մից: Կար­ծես հա­րյուր տա­րի Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը հե­ռու են պատ­մա­կան փաս­տե­րը հա­մադ­րե­լու, վեր­լու­ծե­լու և ճշ­մա­րիտ մտա­հանգ­ման գա­լու: Թուր­քիա­յի հար­ցում նույն, ան­հիմն, չպատ­ճա­ռա­բան­ված պրո­թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն է վա­րում ՌԴ ներ­կա­յիս ղե­կա­վար Վլա­դի­միր Պու­տի­նը: Նա լե­նի­նյան թուր­քա­հա­ճո քա­ղա­քա­կա­նու­թյան մո­նու­մեն­տալ գոր­ծիչն է Ռու­սաս­տա­նում: Ե­թե Պու­տի­նը մտա­ծում է, որ ին­քը Լե­նի­նից ա­վե­լի խե­լոք է, իսկ Էր­դո­ղանն էլ` Ա­թա­թուր­քից հի­մար, և ի­րեն կհա­ջող­վի տն­տե­սա­կան կա­պե­րի շնոր­հիվ Թուր­քիան կա­պել Ռու­սաս­տա­նի հետ, ա­պա չա­րա­չար սխալ­վում է և հա­ճախ կրկն­վող սխալ­նե­րի ար­դյուն­քում եր­բեմն ա­տամ­ներն է կրճ­տաց­նում ու նկա­տե­լի սպառ­նում, թե հար­ցը միայն պո­մի­դոր­նե­րի սանկ­ցիա­յով չի վեր­ջա­նա: Ըն­դա­մե­նը մի պահ, և խո­րա­մանկ Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­նում է (կո­պիտ չհն­չե­լու հա­մար փոր­ձում եմ հնա­րա­վոր մեղմ բա­ռը գտ­նել, չեմ կա­րո­ղա­նում) «ֆռաց­նել» Պու­տի­նին: Միայն մի բան կա­րող եմ ա­սել, որ Պու­տի­նը վատ գի­տի ռուս-թուր­քա­կան թշ­նա­ման­քի դա­րա­վոր պատ­մու­թյու­նը: Պու­տի­նը մո­ռա­նում է կամ ա­վե­լի ճիշտ չի կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, որ Թուր­քիան ու­նի բո­լոր հիմ­քե­րը ա­տե­լու Ռու­սաս­տա­նին, քան­զի Ռու­սաս­տա­նը նրա­նից խլել է Ղրի­մը, սևծո­վյան ա­փե­րը, Ան­դր­կով­կա­սը, Բալ­կան­նե­րը ու այս ա­մե­նով հան­դերձ չի հանձ­նում Ա­սա­դին: Որ­պես­զի խոսքս լի­նի ա­վե­լի հա­մո­զիչ, հի­շեմ Մա­քիա­վե­լու խոս­քը. «Որ­դի­նե­րը կա­րող են մո­ռա­նալ ի­րենց հո­րը սպա­նո­ղին, բայց եր­բեք չեն կա­րող մո­ռա­նալ ի­րենց հայ­րա­կան կալ­ված­քը գո­ղա­ցո­ղին»:


Թուր­քերն այ­սօր փոքր-ինչ հզո­րա­նա­լով, ար­դեն խո­սում են ի­րենց պա­պե­նա­կան ու­նեց­ված­քի, ա­վե­լի ճիշտ ի­րեն­ցից գո­ղաց­վա­ծի մա­սին: Վլա­դի­միր Սո­լո­վյո­վը միշտ ան­կեղ­ծո­րեն ա­սում է` Թուր­քիան թքած ու­նի Մոլ­դո­վա­յի, ՈՒկ­րաի­նա­յի վրա, բայց զս­պում է ի­րեն, որ չա­սի` ի վեր­ջո Թուր­քիան թքած ու­նի Ռու­սաս­տա­նի վրա:
Ռու­սաս­տա­նը Էր­դո­ղա­նի հա­մա­ձայ­նու­թյամբ կա­ռու­ցեց թուր­քա­կան հոս­քը և ստա­ցավ, նե­րո­ղու­թյուն, ե­րեք մա­տի կոմ­բի­նա­ցիա: Այ­սօր Թուր­քիան բա­ցա­հայտ մար­տահ­րա­վեր է նե­տել ոչ միայն քրիս­տո­նյա աշ­խար­հին, այլև նախ­կի­նում թուր­քա­կան լծից դա­րեր շա­րու­նակ տա­ռա­պած, ներ­կա­յումս աշ­խար­հիկ դար­ձած ա­րա­բա­կան տար­բեր եր­կր­նե­րի: Քրիս­տո­նյա եվ­րո­պա­կան բա­զում եր­կր­ներ այ­սօր ա­վե­լի շատ գե­յա­պաշ­տու­թյամբ, սուտ դե­մոկ­րա­տիա­յով, մար­դու ի­րա­վուն­քով են զբաղ­ված, քան …


Ա­սա­ծիս վառ ա­պա­ցույցն է Նա­վալ­նին: Մի վիժ­ված­քի հա­մար Եվ­րո­պան մտմ­տում է սանկ­ցիա­ներ կի­րա­ռել Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, բայց դեմ է քվեար­կում մի տե­ռո­րիստ պե­տու­թյան դեմ սանկ­ցիա­ներ կի­րա­ռե­լուն, ո­րով­հետև ո­մանք Եվ­րո­պա­յում սի­րով ակն­կա­լում են, որ Թուր­քիա­յի մի­ջո­ցով կա­րե­լի է ար­ջի կա­շին քեր­թել: Ինչ­պի­սի՜ հի­մա­րու­թյուն:
Նույն ար­ջը, ձմե­ռա­յին քուն մտած, մտա­ծում է` ինչ­պես թուր­քին ի­րեն եղ­բայր դարձ­նի, մո­ռա­նա­լով, որ Թուր­քիա­յի հա­մար աշ­խար­հում թիվ մեկ թշ­նա­մին արջն է: Տե­սեք, թե ուր է հա­սել ռու­սա­կան աչ­քա­կա­պու­թյու­նը: Երբ թուր­քը Սուրբ տա­ճա­րը մզ­կիթ դարձ­րեց, Ռու­սաս­տա­նի մա­մու­լի խոս­նա­կը հու­մո­րի տվեց, ա­սե­լով, թե ռուս տու­րիստ­նե­րը Սուրբ տա­ճար մտ­նե­լու հա­մար այլևս չեն վճա­րի: Ի՜նչ ա­նուն տաս պե­տա­կան այդ այ­րին, ո­րը հու­մո­րի է վե­րա­ծում ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու սր­բու­թյուն­նե­րից մե­կը, երբ թուրքն այն մզ­կի­թի է վե­րա­ծում: Այ­սօր կար­ծես աշ­խար­հը հի­շեց­նում է 1938 թվա­կա­նի Մյուն­խե­նը: Անգ­լիան և Ֆրան­սիան Մյուն­խե­նում ա­ճուր­դի հա­նե­ցին Չե­խիան:
Այ­սօր թուրք Հիտ­լե­րից վա­խե­նում են բո­լո­րը, այդ թվում նաև մեզ հու­սա­լի թվա­ցող հարևան­նե­րը՝ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը: Բա­նը հա­սել է այն­տեղ, որ Ի­րա­նը ակ­նար­կում է ղա­րա­բա­ղյան հար­ցի կար­գա­վո­րում­նե­րում ներգ­րա­վել նաև Թուր­քիա­յին: Ռու­սաս­տա­նը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ ին­քը պար­տա­վո­րու­թյուն ու­նի միայն Հա­յաս­տա­նի նկատ­մամբ: Ըն­դու­նենք դուք ճիշտ եք, պա­րոն Պու­տին: Բայց այս­տեղ թույլ տվեք հարց­նեմ. երբ քո սահ­ման­նե­րի մոտ բնա­վոր­վում է ՆԱ­ՏՕ-ն ա­հա­բե­կիչ­նե­րի հս­կա­յա­կան բա­նա­կով, ի՞նչ գնա­հա­տա­կան կտաս նրանց պա­րագլ­խին՝ Թուր­քիա­յին: Այ­սօր Պու­տինն ա­վե­լի քան եր­ջա­նիկ է, մտա­ծե­լով, որ ՆԱ­ՏՕ-ն կանգ­նած է փլուզ­ման եզ­րին, և Թուր­քիան սի­րով կգա դե­պի Ռու­սաս­տան, ի­հար­կե Ռու­սաս­տա­նի կող­մից հա­մա­պա­տաս­խան զիջ­ման դի­մաց: Թե ո­րը կլի­նի այդ զիջ­ման գի­նը, պար­զից էլ պարզ է:


Ե­թե Պարս­կաս­տանն ու Ռու­սաս­տա­նը ի­րենց տա­նը զո­հի մն­ջա­խաղ են խա­ղում և աչ­քի տա­կով նա­յում են մեզ, ա­պա ին­չու մենք էլ մեր խա­ղը չխա­ղանք, չբա­նակ­ցենք թուր­քի հետ, նրան զի­ջե­լով Մեղ­րին դե­պի ծով ել­քի և Ղա­րա­բա­ղի դի­մաց: Այդ միտ­քը ֆբ-ում գրե­լու հա­մար ինձ ֆեյս­բու­քը զր­կել է մեկ ա­միս հան­դես գա­լու ի­րա­վուն­քից: Իբր ես քա­րո­զում եմ պա­տե­րազմ և վի­րա­վո­րում թուրք ազ­գին: Բայց ֆբ-ն լռում է, երբ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­յե­րին հա­մե­մա­տում է շնե­րի հետ, ո­րին հիա­նա­լի է պա­տաս­խա­նել ռուս փոր­ձա­գետ Ժի­լի­նը, ա­սե­լով, որ դու շատ հե­ռու ես այդ շնե­րին հաս­նե­լուց, նրանք շատ ազն­վա­գույն կեն­դա­նի­ներ են: Զի­ջենք Մեղ­րին, թող թուր­քը մտ­նի Ադր­բե­ջան և այն­տե­ղից ի­րա­կա­նաց­նի իր դա­րա­վոր ե­րա­զան­քը՝ Մեծ Թու­րա­նի գա­ղա­փա­րը: Թող մաս­նատ­վի Ի­րա­նը, Թուր­քիան թող ստեղ­ծի 200-մի­լիո­նա­նոց թուր­քա­կան բա­նակ և գր­կա­խառն­վի ի­րեն միշտ յոլ­դաշ հոր­ջոր­ջող Պու­տի­նի հետ: Ե­թե մենք ելք ենք ու­նե­նում դե­պի ծով, այդ դեպ­քում ռու­սա­կան 102-րդ ռազ­մա­բա­զա­յի կա­րի­քը բնավ չու­նենք: Թող թուր­քե­րը, պար­սիկ­նե­րը (չեմ ա­սում ի­րան­ցի­նե­րը) և ռուս­նե­րը Կաս­պից ծո­վում, Հյու­սի­սա­յին Կով­կա­սում, Թուր­քես­տա­նի եր­կր­նե­րում, նաև հե­ռա­վոր Յա­կու­տիա­յում, ինչ­պես նաև հյու­սի­սա­յին Ի­րա­նում պար­զեն ի­րենց հա­շիվ­նե­րը, ո­րից հե­տո հզո­րա­ցած կանգ­նեն Չի­նաս­տա­նի սահ­մա­նի մոտ և ա­սեն`ույ­ղուր եղ­բայր­ներ, մենք ե­կել ենք: Իսկ Բալ­կան­նե­րում գտն­վող մի քա­նի մի­լիոն քա­ջա­րի մու­սուլ­ման­նե­րի կու­ղար­կեն Եվ­րո­պա­յում կա­յուն ամ­րա­ցած ի­րենց իս­լամ եղ­բայր­նե­րին ա­զա­տագ­րե­լու ա­նօ­րեն քրիս­տո­նյա­նե­րից:


Հու­սով եմ` «Ի­րա­տե­սի» խե­լա­միտ ըն­թեր­ցո­ղը լր­ջո­րեն չըն­դու­նեց այս «ծրա­գի­րը», ինչ­պես ա­մե­նա­գետ ու մեր թշ­նա­մի­նե­րի նկատ­մամբ խիստ պատ­վախն­դիր «ֆեյս­բու­քը»։ Ես ըն­դա­մե­նը ցան­կա­ցա մեկ ան­գամ ևս շեշ­տել, թե ինչ­պի­սի ան­հե­թեթ մտ­քեր կա­րող է ծնել մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի ան­հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հա­յե­րիս հան­դեպ։


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ.Գ. 1 Երբ հոդ­վա­ծը վեր­ջաց­րել էի, հան­կարծ ի­մա­ցա, որ 2021 թվա­կա­նի պետ­բյու­ջեում 19 մի­լիարդ դրամ է նա­խա­տես­ված պարգևավ­ճար­նե­րի հա­մար: Նո­րե­րը քն­նա­դա­տում են հնե­րին երկ­րի, բա­նա­կի բյու­ջեն լա­փե­լու մեջ: Հա­վերժ ա­նեծք թա­լա­նող­նե­րի գեր­դաս­տան­նե­րին: Բայց ի՜նչ ա­սես մեր օ­րե­րի կա­ռա­վա­րող­նե­րին, ո­րոնք ի­րենց լա­փա­մա­նի ե­ղա­ծը հան­կարծ չպա­կա­սե­լու հա­մար 19 մի­լիարդ դրա­մով ա­վե­լաց­նում են 2021 թվա­կա­նի պարգևավ­ճար­նե­րի գու­մա­րի չա­փը: Այ­սօր իմ հա­մա­գյու­ղա­ցին, և ին­չու միայն իմ, հա­մա­րյա ո­չինչ չս­տա­նա­լով իր հո­ղին հանձ­նած քր­տին­քի ակն­կա­լի­քից` ծաղ­կա­կա­ղամ­բը կի­լոգ­րա­մը 40 դրամ, խա­ղո­ղը` 80, բադ­րի­ջա­նը` ե­ղած-չե­ղա­ծը թա­փում է, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում` շան մսի գնով ու ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում մու­ծել հար­կե­րը, բայց հա­նուն բա­նա­կի իր վեր­ջին կո­պե­կը չէ, դրամն է տա­լիս, այն էլ ան­տր­տունջ: Մեր գյու­ղը` Այ­գես­տա­նը, հա­նուն այդ ֆոն­դի հա­վա­քել և մու­ծել է ութ հա­րյուր հա­զար դրամ, չհաշ­ված այն ըն­թա­ցիկ օգ­նու­թյուն­նե­րը, որ ու­ղար­կել է ճա­կատ: Չորս ավ­տո­մե­քե­նա, յու­րա­քան­չյու­րը մի­նի­մում 3 մի­լիոն դրա­մի սնունդ, ծխա­խոտ, սուրճ և այլ ապ­րանք­ներ բար­ձած: Ի՜նչ ա­նուն տաս այդ «դար­մաեդ­նե­րին», ո­րոնք կո­յաբ­զե­զի նման միայն սե­փա­կան կոյն են ա­ռաջ տա­նում: Ա­սեք, պա­րո­նայք կո­յաբ­զեզ­ներ, դուք ին­չո՞վ եք տար­բեր­վում «նախ­կին թա­լան­չի­նե­րից»: Հա­վա­տա­ցե՛ք, դուք ձեր վար­քագ­ծով թեթևաց­նում եք նախ­կին­նե­րին ուղղ­ված ժո­ղովր­դա­կան ցա­սու­մով լց­ված ա­նեծ­քի չա­փա­բա­ժի­նը: Հա­վա­տա­ցե՛ք, Տե­րը ձեզ չի նե­րի: Ձեր վար­քա­գի­ծը կա­րե­լի է բնու­թագ­րել` խրախ­ճանք ժան­տախ­տի պա­հին: Ան­գամ այս պայ­ման­նե­րում մենք հաղ­թե­լու ենք:
Ո՛չ մի ան­բա­րո­յա­կան չի կա­րո­ղա­նա խա­թա­րել մեր ազ­գի միաս­նու­թյու­նը:


Հ.Գ. 2 Միշտ էլ հա­մոզ­ված եմ ե­ղել, այ­սօր ա­ռա­վել ևս, որ շատ քա­ղա­քա­կան, պե­տա­կան գոր­ծիչ­ներ վատ գի­տեն ի­րենց ան­ցյա­լի պատ­մու­թյու­նը: Ըն­դա­մե­նը ոչ հե­ռու ան­ցյա­լից: 1918-ին Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տից հե­տո թուրք Վե­հիբ փա­շան ա­սել է` հե­րիֆ­նե­րը գեշ կկռ­վեին: Այ­սօր այն հե­րիֆ­նե­րի հե­րիֆ թոռ­նե­րը ոչ թե գեշ են կռ­վում, այլ լա­ցաց­նում են թուր­քի մո­րը և ա­պա­ցու­ցում աշ­խար­հին, որ հայ զին­վո­րը աշ­խար­հի լա­վա­գույն մար­տիկն է: Հա­վերժ փառք հայ զին­վո­րին:

Դիտվել է՝ 62839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ